Ռուսաստանը մարտավարական միջուկային հարված է հասցրել Լուգանսկի օդանավակայանին. Պ. նախարար

Ռուսաստանը մարտավարական միջուկային հարված է հասցրել Լուգանսկի օդանավակայանին. Պ. նախարար

ՌԴ-ն ուկրաինացի զինվորների նկատմամբ մարտավարական միջուկային զենք է կիրառել Լուգանսկի օդանավակայանում. այս մասին իր ենթադրությունն է հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը. գրում է Korrespondent.net-ը:



Մասնավորապես ՌԴ զինված ուժերը Լուգանսկի օդանավակայանին երկու հարված են հասցրել Տյուլպան 2C4 ականանետից : Հարվածները այնքան ուժգին են եղել, որ փլուզել են ամբողջ շինությունը` 5-րդ հարկից սկսած մինչև նկուղ:



«Դա էր պատճառը, որ զինվորները հեռացել են այդ տարածքից»,- ասել է Գելետեյը և հավելել, որ օգտագործվել են երկու տեսակի հրթիռներ, որոնց ընդհանուր ուժգնությունը մոտ 2,000 կգ տրոտիլ է եղել:



Գելետեյը նշել է նաև, որ եթե Տյուլպան ականանետով օդանավակայանին հարված չհասցվեր ոիկրաինական զինուժի ստորաբաժանումները նվազագույնը երկու ամիս կարող էին մնալ այնտեղ և նրանց ոչ մի կերպ հնարավոր չէր լինի դուրս մղել իրենց դիրքերից:



Գելետեյը մտավախություն է հայտնել, որ Ռուսաստանը կարող է նույնանման հարված հասցնել նաև Դոնեցկի օդանավակայանին: