Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունները մեկնարկել են Նյու-Յորքում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունները մեկնարկել են Նյու-Յորքում

Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, այսօր մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի նվիրված բանակցությունների հերթական փուլը:



ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետություններին, Գերմանիայի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթավերջ: Չի բացառվում, որ մի քանի օրից դրանց միանան նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:



Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնությունը պետք է կայացվի մինչև այս տարվա նոյեմբերի 24-ը: