Մարդ եղեք մի քիչ

Մարդ եղեք մի քիչ

Եթե ոչիշխանական կամ իշխանական կամ այլընտրանքային եռյակը դեռ ցանկություն ունի, որ մարդիկ հասկանան, թե ինքն ինչ է ասել նախընթաց հանրահավաքում, թե ինչը ինչից հետո կամ առաջ է անելու, թե, առհասարակ, ինչ է անելու, պարտավոր է առաջին հերթին զբաղվել իր շահերը ներկայացնող լրատվամիջոցներով:



Այդ դաշտում կատարյալ քաուս է տիրում: Մեկը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դասակարգային թշնամին է, մյուսը գրում է, որ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի պայքարը սեփականության վերաբաշխաման համար է, երրորդը գրում է, որ սա բուրժուադեմոկրատական հեղափոխություն է… Այսօր արդեն գրել են, որ սհմանադրության բարեփոխումների տապալումով գնում են իշխանափոխության: Շատ կներեք, հարգելի հարթակայիններ, այս զառանցանքի դեմը պետք է առնել, որ մենք էլ հասկանանք ինչ եք ուզում:



Դժվար չէ, կարծում եմ, մի դիրեկտիվ տալ ավելորդ զազրախոսող, անցնող-դարձողի վիրավորող, բոլորին պիտակավորող ու Սերժ Սարգսյանի հաճախորդ ներկայացնող այդ շառլատաններին, որ նրանց առաջ գցված կորմը, գոնե, իզուր չանցնի:



Հասկացած-չհասկացածները դուրս են տալիս: Ո՞վ այդքանից հետո կհավատա հարթակում կանգնած որևէ մեկին: Մի հատ ձեր շուրջը նայեք՝ նմուշի համար մի մտավորական մարդ չկա կողքներդ կանգնած: Գոնե գիտե՞ք ինչի հետևանք է դա:



Իսկ ամենաճիշտն էլ կլինի այն, որ հոկտեմբերի 24-ին գաք ու հայտարարեք ձեր լուծարման մասին: Այսպես դուք հոգեխանգարմունքի կհասցնեք երկիրը: Հասկացեք վերջապես՝ քրեաօլիգարխիկ ընդդիմություն չի լինում: Շատ էլ, թե Սերժ Սարգսյանն է ասել, որ փողոց դուրս գաք: