Ի՞նչ են ուզում անել իշխանությունները նոր Սահմանադրությամբ

Ի՞նչ են ուզում անել իշխանությունները նոր Սահմանադրությամբ

Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ՀՀ նախագահին եւ հայ հանրությանը կներկայացնի նոր Սահմանադրության հայեցակարգը, որն այդքան կրքեր է բորբոքել մեզանում: Հայեցակարգը, բնականաբար, չի կարող վատը լինել, քանի որ նման փաստաթղթերը վատը չեն լինում եւ թղթի վրա երբեք ոչ ոք վատ բան չի գրում: Ամեն ինչ սկսվում է դրանց կիրառման պահից: Վատ բաները թաքնված են լինում մտադրությունների մեջ. ի՞նչ են ուզում անել իշխանությունները նոր Սահմանադրությամբ: Եթե այն ծառայելու է ձախողված իշխանության երկարակեցությանը, ապա ամենակատարյալ փաստաթուղթն անգամ չի կարող ընդունելի լինել: Առավել եւս՝ սվինների վրա կյանքի կոչվել: