Կներկայացնեն մշակութային բարելավման առաջարկներ

Կներկայացնեն մշակութային բարելավման առաջարկներ

2014թ.-ի հոկտեմբերի 30-31-ը Միջմշակութային ոսումնասիրության, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնը (ՄՈՒՈՒԵՄԿ) «Կաուկուլտ» (Կովկասյան մշակութային նախաձեռնությունների ցանց) ծրագրի շրջանակներում իրականացնում է «Համայնքային արվեստի փառատոն»։ Հոկտեմբերի 30-ին (սկսած ժամը 14:00-ից) տեղի կունենան մի շարք միջոցառումներ Երևանի Անգլիական այգում, Սիրահարների այգում, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում և Արգիշտի 11/4 հասցեում:
Մշակութային միջոցառումներից հետո հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ծրագրի ամփոփիչ համաժողովը Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
Երկու օրվա ընթացքում Կաուկուլտի մշակութային գործիչները՝ Հայաստանի տարբեր հատվածներից երկխոսության հիմնական 20 դերակատարները, Երևանում կներկայացնեն համայնքային արվեստի միջոցառումներ, որոնք արդեն հաջողությամբ իրականացվել են իրենց համայնքներում:
Մշակութային միջոցառումներից հետո Կաուկուլտի աշխատակազմը կներկայացնի Հայաստանի մշակութային քաղաքականության բարելավման առաջարկներ՝ մշակված ընտրված տարածաշրջանների մշակութային գործիչների և շահառուների համատեղ աշխատանքի արդյունքում:




Համաժողովի օրակարգ՝
14:00 – 14:30 - Բացման խոսք և «Կաուկուլտ»-ի հակիրճ ներկայացում
Համայնքային արվեստը որպես հասարակական երկխոսության գործիք
14:30 – 15:10 - Համայնքային արվեստը Հայաստանում. «Կաուկուլտ»-ի երկխոսության հիմնական դերակատարների լավագույն փորձերի ներկայացում
15:10 – 15:50 - Սուրճի ընդմիջում և ինտերակտիվ ցուցահանդես «Ստվերների փոխակերպումներ»
15:50 – 16:00 - Համայնքային կարիքների գնահատման արդյունքների ներկայացում
16:00 – 16:30 - ՀՀ մշակութային քաղաքականության ռազմավարությանն ուղղված առաջարկներ
16:30 – 17:00 - Հարցեր և պատասխաններ, ներկայացված առաջարկների քննարկում, նկատառումներ և հավելումներ մասնակիցների կողմից