Հովիկ Աբրահամյան՝ մեր մի քիչ անտեղյակ, մի քիչ լավատես վարչապետը

Հովիկ Աբրահամյան՝ մեր մի քիչ անտեղյակ, մի քիչ լավատես վարչապետը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանել է լրագրողների որոշ հարցերի:

Վարչապետ նշել է, թե տեղյակ չէ, որ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի կինը, որպես հետծննդյան գումար, ստացել է 20 միլիոն դրամ: Նշենք, որ այդ մասին ավելի վաղ գրել էին թերթերը:

Հարցին, թե ռուսական շուկա հայկական գյուղմթերք արտահանելու համար հանձնաժողով է ստեղծվել, ի՞նչ փուլում են այդ հանձնաժողովի աշխատանքները, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Մենք աշխատում ենք, բոլոր պատկան մարմինները աշխատում են: Մենք աջակցելու ենք մեր արտադրողին և փորձելու ենք ծավալները մեծացնել և հայկական ապրանքներ ատահանել Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս: Իմ կարծիքով՝ այդ ոլորտում մենք ունենալու ենք հաջողություններ»: