Երեւանի շենք-հուշարձանների քանդումը՝ 1915թ. ցեղասպանության մեթոդներով

Երեւանի շենք-հուշարձանների քանդումը՝  1915թ. ցեղասպանության մեթոդներով

2000 թվականից Երեւան քաղաքում ի կատար է ածվում «ծրագրային» (քաղաքաշինական ծրագրերով) պատմամշակութային շենքերի եւ շինությունների քանդման գործընթաց:



Հուշարձանները դարձան զոհ շինարարության բնագավառում հայաստանցի տնտեսագետների փչած փուչիկին, երբ իրենք ռազմավարություններ մշակեցին, թե ինչպես կարելի է շինարարությանը զարկ տալ` չունենալով ռեալ շինարարական պահանջարկ: Քաղաքաշինության բնագավառում մասնագետների ոչ ճիշտ տարածքային գնահատման պատճառով Երեւանի կենտրոնը դարձավ թիրախային տարածք եւ շինարարության գործընթացի առանցք: Երեւանի կենտրոնում սկսեցին տարածքներ մաքրել այդ շինարարության համար եւ մեխանիզմներ ստեղծել շինարարական այդ ծրագրերն ի կատար ածելու համար: 2000 թվականին չեղյալ համարվեց Երեւան քաղաքի պատմամշակութային շենքերի ցուցակը` այն կատարելագործելու պատրվակով, բայց մինչ դա անելն սկսեց գործել դրա ավելի վաղ ստեղծված ցուցակը, որն ավելի սակավաթիվ էր շենք-շինություններով: Սկսեցին կիրառվել ցուցակի մեջ մտցնելու-հանելու մեխանիզմները, երբ պետք է շենքը քանդման դրվեր, հուշարձանը հուշարձանների ցուցակից հանվում էր եւ այլն: Պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ընդհանրապես դուրս է գալիս քաղաքային պրակտիկայից: Օրենքները մշակված են ընդհանուր դրույթներով, դետալավորված չեն, ինչը եւ հուշարձանները դարձնում է ավելի անպաշտպան եւ խոցելի, սողանցքները (լազեյկաները) շատ են: Շինարարությունն ընթանում էր քաղաքաշինական ծրագրերով (կառավարության որոշումներով)` Երեւանի գլխավոր հատակագծի եւ պատմամշակութային շենքերի ցուցակի բացակայության տարիներին: Այդ ժամանակներում մշակվեցին մեխանիզմներ ժողովրդին մոլորության մեջ դնելու, պատմամշակութային հուշարձանները քանդելու եւ այլնի ուղղությամբ: Քաղաքաշինական ծրագրերի քաղաքականությունը շարունակվում է կիրառվել անգամ այն ժամանակ, երբ 2006 թվականին ուժի մեջ մտավ Եր¨անի գլխավոր հատակագիծը: Իսկ նոր հուշարձան շենք-շինությունների ցուցակը, ընդունված 2004թ. հոկտեմբերին, ընդգրկում է սակավաթիվ հուշարձան շենք-շինություններ։ Պրակտիկա է մտնում «հուշարձանների տեղափոխում» տերմինը: Տեղափոխման պատրվակով քանդվում են, այլ ոչ թե ապամոնտաժվում պատմամշակութային շենքեր-շինություններ, տեղափոխումը եւ կառուցումն այլ տեղ մինչ այժմ իրականացված չէ: Բայց եթե անգամ այն իրականացվի, ամբողջ Երեւանի պատմությունն աղավաղված կլինի, այն, ինչ համազոր է այդ շենքերի եւ Երեւանի պատմության կորստին:



Այսպիսով, հուշարձան շենքերի տեղափոխումն ի սկզբանե բռնել է հուշարձանների ոչնչացման ուղին: Բայց ավելին՝ այստեղ գործում են ցեղասպանության մեթոդներով. թուրքերը հերքում են Հայոց ցեղասպանության հարցը եւ ասում են` ցեղասպանություն չի եղել, եղել է տեղահանում` պայմանավորված Առաջին համաշխարհային պատերազմով, եւ ճանապարհին մարդիկ մահացել են, մի խոսքով՝ չեն հասել նոր բնակատեղեր: Եթե անգամ տարօրինակ հնչի, բայց նույն մեթոդն է այսօր կիրառվում Հայաստանում (Երեւան քաղաքում) հուշարձան շենքերի հետ, վերջիններս տեղափոխվում են, քարերը հանելիս փշրվում են, վնասվում, պահպանման ժամանակ անհետանում են եւ այլն: Ավելին, «Հին Երեւան» թաղամասի (ուր իբր պետք է տեղափոխվեր այդ հուշարձան շենքերի մեծ մասը) նախագծի գլխավոր ճարտարապետը՝ Լեւոն Վարդանյանն ասում է` 20-30%-ն էլ լինի հին քարերը, լավ է: Ինչ է ստացվում. հին շինարարական մեթոդների կիրառման մասին խոսք չի գնում, ինչպես դա արվում է ուրիշ երկրներում տեղափոխման ժամանակ, որ պետք է այնտեղ կիրառվեն, մտածեն լրիվ հին շինարարության մեթոդներով վերակառուցելու մասին, որ լինի ճիշտ տեղափոխում, էլ չենք ասում` բոլոր հին քարերը պետք է օգտագործվեն, բոլոր շենքերը պետք է վերակառուցվեն հին քարերով: Այսօր ընդամենը հին քարերի 20-30% օգտագործման մասին է խոսք գնում, այլն էլ` դա էլ երաշխավորված չէ: Հուշարձան շենքերի իմիտացիաներ սարքելով՝ պատմություն չեն կերտում, մանավանդ, որ շենքերի ֆունկցիաներն էլ են փոխվելու, այդ «Հին Երեւան» թաղամասն ամբողջովին լինելու է ժամանցի վայր, ինչը չի համապատասխանում 150 տարվա առաջվա իրականությանը, ոչ էլ շենքերի պատմությանը: Նաեւ պետք է նշել, որ անհնար է 150 տարի անց կարողանալ օդից վերականգնել հին միջավայրը` իր ամբողջական տեսքով: Ինչպես նաեւ հարկավոր է նշել, որ այժմ Հայաստանում այդպիսի քարի վարպետներ չկան, որ կարողանան անգամ այդպիսի քանդակներ նույնատիպ անել, շարվածքը ճիշտ անել, քարերը հին ձեւերով մշակել, տաշել եւ այլն: Իսկ եթե ընդհանրապես վերլուծենք, կնկատեք, որ նույն՝ օգտագործվող 20-30% քարերը նույն 20-30% հայերի տոկոսն է, որ ցեղասպանությունից մազապուրծ եղան, ժողովուրդ, որը 20-րդ դարում փորձում է ստեղծել իր պետականությունը հաստատել եւ խոսեցնել իր ազգային հիշողությունը քարերի, ապրելակերպի, ավանդույթների եւ այլնի միջոցով, որպեսզի կարողանա վերականգնել իր ինքնությունը եւ մշակույթը եւ այլն, ենթարկվում է (ենթարկված) բնաջնջման: Այսօր այդ ժողովուրդը նորից է ենթարկվում նույնատիպ «ցեղասպանության» (բնաջնջման) իր հողի վրա, այս անգամ վերացնում են անվերադարձ իր մշակութային նյութական արժեքները:



Սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում տարբեր պատճառներով (կեղծ պահվածք, իսկական օպոզիցիոն ուժերի բացակայություն, բազմաթիվ ակտիվիստների պատվեր կատարելու իրական փաստերը, ճարտարապետների եւ մտավորականների երկերեսանի պահվածքը, ինչպես նաեւ սովետական մտածելակերպ, որը խոչընդոտում է արժեքավորել եւ պահպանել հայոց ժառանգությունը հայկական հողի վրա, թերի կրթությունը, ծերացող հասարակությունը եւ այլն) բերում են անդառնալի եւ անվերադարձ կորուստների. ամեն օր օրինական ձեւերով քանդման են ենթարկվում պատմամշակութային շենք-հուշարձաններ: Դրանց սիստեմատիկ եւ ինտենսիվ քանդումը բերել է արդեն պատմական ամբողջ շերտի ոչնչացման: Այսպես, 19-20-րդ դարասկզբի շերտից Երեւան քաղաքում մնացել է մազապուրծ եղած մի քանի շենք, որոնք նույնպես գտնվում են քանդման (կամ, իրենց ասած` տեղափոխման) ցուցակի մեջ: Սովետական մոդեռնիզմի հուշարձան շենք-շինություններից շատերը` նախագծված եւ կառուցված անհատական նախագծերով, նույնպես քանդման ցուցակների մեջ են: Վերացվում է Կոնդ թաղամասը, իր հետ անհետանում է 18-19-րդ դարերի շերտը, ինչպես նաեւ հայկական, Երեւանին բնորոշ սոցիալ հարաբերությունները, կյանքն ընդգրկված թաղամասային (բակային) բջջի մեջ, որոնք մնացին միայն այստեղ, քանի որ չկարողացավ (կամ մասնակիորեն) այն տեղափոխվել խորհրդային ժամանակներում կառուցված բազմահարկ շենքեր: Պատմական շերտերը ոչ միայն ժառանգության նյութական արժեք են ներկայացնում, այլեւ ծառայում են որպես մեծ լաբորատորիաներ, որոնք օգնում են հասկանալու, այդտեղ փնտրելու բազմաթիվ հարցերի պատասխաններ` կապված այնտեղ ապրած կամ ապրող ժողովրդի պատմության, ինքնության եւ այլնի հետ, որը եւ աջակցում է ժողովրդի (ազգի) վերարտադրման մեխանիզմներն ի կատար ածելուն: Բայց այս ամենն անհետանում է օրը ցերեկով հայկական պետականության օրերին: Եվ ինչ է ստացվում. որ Հայաստանի հուշարձանները եւ պատմական շերտերն իսպառ վերանում են հայկական պետականության օրերին` իրենց հետեւից բերելով ճարտարապետության, բազմաշերտ մշակույթի վերացում: Հայկական ինքնության վերանալուց բացի, դա արդյոք հետագայում չի՞ նշանակի, որ այժմ հայեր չկան Հայաստանում, կամ էլ այդ ժառանգությունը հայկական արմատներ չունի (կամ հայկական չի եղել), դրա համար ավերվեց:
Հայաստանում ժողովները կամ գիտաժողովները` նվիրված հուշարձան շենք-շինություններին, մշակութային ժառանգությանը, իրենցից ներկայացնում են «բլա… բլա…ե ներ եւ չեն հանգեցնում որեւէ դրական արդյունքի: Վերջին գիտաժողովը` կազմակերպված քաղաքաշինության նախարարության կողմից, ընդգրկում էր, նախարար Նարեկ Սարգսյանի խոսքերով՝ հետեւյալը. նա շատ է կարեւորում ժառանգության պահպանման խնդիրը` հատկապես տեսնելով այն հետաքրքրությունը, որը կա մեր տարածաշրջանում` մշակութային արմատները գտնելու, զարգացնելու, հասկանալու առումով: Բայց ինքը, ինչպես եւ նախարարության կառավարման մարմնի անդամները, մյուս լիազոր մարմինների հետ միասին հանդիսանում են առաջի հերթի հուշարձան շենք-շինությունների ավերողները եւ քանդողները, դրանց իզնութոզը վերացնողներն են, եւ ի՞նչ պահպանման, արմատները գտնել-զարգացնելու մասին խոսք կարող է գնալ: Ուստիեւ այդպիսի հավաքույթները Հայաստանում երբեք չեն հանգեցնի դրական արդյունքների եւ ծառայելու են միայն հարեւան պետություններին որպես ուղղորդիչ հայկական ժառանգություն իրենցով անելու:



Իսկ լրիվ վերջերս Հայաստանում սկսվել է ավելի վաղ ժամանակաշրջանների պատմամշակութային հուշարձանների ավերման «ծրագիր»: Իրականացվում է կուլտային կոթողները, պատմամշակութային արգելոց-թանգարանների, դրանց տարածքները վարձակալության տալու պրակտիկան, որը մեծ թափ է առնում, իսկ վարձակալությունն էլ սկսել է տրվել նաեւ խնջույքների: Այս ամենը բերում է ինչպես հուշարձանների պղծման, այնպես էլ վերջիններիս վտանգի է ենթարկում` նյութական ավերման առումով: Այսպիսով, մշակութային արժեքները տարածելու ռազմավարության փոխարեն, հաշվի առնելով հայկական իշխանավորների՝ չափի զգացում չունենալու փաստը, որ չգիտեն երբ կանգ առնեն, մանավանդ, որ դա գումար է բերում, մոտ ապագայում կհանգեցնի վարձակալության տրված կոթողների ավերմանը, հատկապես, որ դրանց պահպանմանը պատշաճ գումարներ չեն հատկացվում պետական կամ համայնքային բյուջեներից:



Սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում ժողովրդի վրդովմունքն աճում է, եւ Հայաստանի հայերը կոչ են անում ձեզ՝ աշխարհի հայությանը, միախմբել այս հարցի շուրջ, համախմբվել ամբողջ հայությունով, կանգնեցնել այս բարբարոսությունները, որոնք տիրում են Հայաստանում եւ ընդմիշտ վերջ դնել հուշարձան-շենքերը ոչնչացնող գործընթացներին ու մեխանիզմներին: Հայաստանցիների կողքին եղեք, քանի որ այս խնդիրը վերաբերում է ամբողջ հայությանը, հայկական ինքնությանը եւ հայկական հողին:



Եվրոպայում ավարտած մի խումբ երիտասարդներ