Մոսկվայում գաղտնի խաղատնային բիզնեսով զբաղվող էթնիկ խումբ է բացահայտվել

Մոսկվայում գաղտնի խաղատնային բիզնեսով զբաղվող էթնիկ խումբ է բացահայտվել

Մոսկվայի ոստիկանությունը բացահայտել է մայրաքաղաքում մոլախաղերի կազմակերպմամբ զբաղվող էթնիկ խմբավորման 20 անդամներին, հայտնում է РИА Новости-ն:



Գործակալությունը հիշեցնում է, որ 2009թ. ՌԴ-ի ողջ տարածքում ուժի մեջ է մտել խաղային հաստատությունները աշխատանքն արգելող օրենք, բացառությամբ դրա համար նախատեսված հատուկ առանձին գոտիների:



«Խմբավորման մասնակիցները կազմակերպել ու բացել են առնվազն 9 խաղային հաստատություն, որը նրանց թույլ է տվել ավելի քան 120 մլն ռուբլի ապօրինի եկամուտ ստանալ», - ասվում է հաղորդագրության մեջ:



Տասնյակ խուզարկություններ են իրականացվել, որոնց ընթացքում ավել քան 300 միավոր խաղային սարքավորումներ, եկամուտների մասին տեագրություններ եւ ավելի քան 5 մլն ռուբլի կանխիկ գումար է առգրավվել: Խմբավորման բոլոր 20 անդամնեը կալանավերվել են: