Մադոննան Աֆրիկայում երեխաների համար հիվանդանոց կառուցում

Մադոննան Աֆրիկայում երեխաների համար հիվանդանոց կառուցում

Երգչուհի Մադոննան և նրա դուստր Մերսին այցելել են Արևելյան Աֆրիկայում գտնվող Մալավիի կենտրոնական հիվանդանոց՝ մանկական վիրաբուժության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի կառուցման նոր նախագիծ սկսելու համար: 



Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Մադոննայի Աֆրիկա մեկնելու պատճառը եղել է Մալավիի նախագահի հետ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Մադոննան քննարկել է այդ երկրում բարեգործության հարցեր:



Մադոննան 2 որդեգրած աղջիկ ունի Մալավիից, իսկ օրերս հայտարարել է, որ ուզում է ևս 1 երեխա որդեգրել այդ երկրից: