Բրայզան՝ ռուս-աբխազական պայմանագրի մասին

Բրայզան՝ ռուս-աբխազական պայմանագրի մասին

ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզան մեկնաբանել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև «Համագործակցության և ռազմավարական գործընկերության մասին» պայմանագիրը` ասելով, որ այն Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մի մասն է, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը:



«Ռուսաստանի և Աբխազիայի միջև պայմանագիրը իրականում պայմանագիր չէ, քանի որ ոչ ոք Աբխազիան որպես երկիր չի ճանաչում, բացի Նիկարագուայից, Վանուատուից և մի քանի այլ պետություններից: Սակայն, Արևմուտքն իսկապես պետք է ուշադրություն դարձնի այդ պայմանագրին, քանի որ այն ռուսական հիբրիդային պատերազմի քաղաքականության մեջ ևս մեկ քայլ է, որը մենք տեսնում ենք Ուկրաինայում: Այդ քաղաքականությունը ենթադրում է տարածքների միակցում մերձավոր հարևանին: Տվյալ պայմանագիրն այն բանի շարունակությունն է, ինչ Ռուսաստանն արդեն արել է Վրաստանում, երբ 2008-ին հատեց սահմանը` արդյունքում Հարավային Օսեթիան խլելով Վրաստանից»,- ասել է Բրայզան:



Բրայզայի խոսքերով` պայմանագիրը քայլ է դեպի Աբխազիայի բռնակցում: