Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել ոստիկանության 3 ծառայակցի

Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրել ոստիկանության 3 ծառայակցի

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության և ծառայողական պարտականությունները պատասխանատվությամբ կատարելու համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են`



Աշոտ Ավանեսյանը



ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կապի բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ,



Գարեգին Հարությունյանը



ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ոստիկանության պահպանության գումարտակի N 1 վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան,



Արսեն Ղուլյանը



ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան։



երկրի ղեկավարի նույն օրվա մեկ այլ հրամանագրով` ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության ֆինանսատնտեսական վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նվեր Թովմասյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում: