Սխալ էին դատել

Սխալ էին դատել

Այսօր Եգիպտոսի դատարանն արդարացրել է 2011 թվականին ցուցարարների սպանության գործով մեղադրվող նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Նա, սակայն, շարունակում է մնալ կալանքի տակ՝ մեկ այլ գործով կրելով 3-ամյա պատիժ:



86-ամյա Մուբարաքը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:



Հիշեցնենք, 2012 թվականին Մուբարաքը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով նախորդ տարվա փետրվարին հակակառավարական ցույցերի ընթացքում շուրջ 850 մարդու մահվան մեջ