Հայտնի են Թեհրանի և վեցյակի տարաձայնությունները՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված

Հայտնի են Թեհրանի և վեցյակի տարաձայնությունները՝ Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված

Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը թվարկել է Թեհրանի և միջազգային միջնորդ «վեցնյակի» միջև առկա տարաձայնություններն Իրանի միջուկային ծրագրի հարցով: Ինչպես հայտնում է Interfax.ru-ն՝ այս մասին իրանական ԶԼՄ-ներին հայտնել է Մեջլիսի պատգամավոր Գոլյամալի Ջաֆարզադե Իմենաբադին:

«Դրանք հարցեր են ժամկետների, պատժամիջոցների վերացման և այն մասին, թե Իրանը երբ կարող է դուրս գալ միջազգային շուկաներ, ինչպես նաև՝ ցենտրիֆուգների քանակի մասին»,-Իրանի արտգործնախարարի խոսքը մեջբերել է Գոլյամալի Ջաֆարզադե Իմենաբադը:

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում «վեցնյակի» ներկայացուցիչները փորձել են այլ հարցեր ևս քննարկել, մասնավորապես` հրթիռային ծրագրի և մարդու իրավունքերի վերաբերյալ, սակայն Իրանական պատվիրակության անդամները հայտարարել են, որ այդ հարցերը որևէ առնչություն չունեն միջուկային ծրագրի հետ: