Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին՝ Գյումրու ողբերգության կապակցությամբ

Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին՝ Գյումրու ողբերգության կապակցությամբ

Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին:



Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն է հայտնվել` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ:



Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնել է իր ցավակցությունը և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը: