Նոր գտածոն գրեթե կրկնապատկել է Թեհրանի տարիքը (տեսանյութ)

Նոր գտածոն գրեթե կրկնապատկել է Թեհրանի տարիքը (տեսանյութ)

Պարզվել է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանը երկու անգամ ավելի հին է, քան համարվում է: Այդ մասին համացանցում իր բլոգում գրել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին, հաղորդում է gazeta.ru-ն:



Նրա խոսքով՝ «Թեհրանի շուկայի» հարավային կողմում անցկացված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է մարդու կմախք, որը պատկանել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ հազարամյակին:



Մինչ այժմ Թեհրանում հայտնաբերված ամենահին գտածոն թվագրվել է մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակով, այսինքն՝ դրա տարիքը գնահատվել է երեք հազարամյակ: Նոր հայտնաբերված մարդու կմախքը Թեհրանը «ծերացրել» է ավելի քան երկու անգամ: