Համանախագահները կայցելեն նաև Արցախ

Համանախագահները կայցելեն նաև Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքու և Երևան այցելությունից հետո կմեկնեն Ստեփանակերտ, որտեղ հանդիպում կունենան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ Արցախում սպասում են համանախագահների այցին: «Համանախագահները գրեթե միշտ այցելում են Ստեփանակերտ:



«Բացառիկ դեպքեր են եղել, երբ համանախագահները Ստեփանակերտ չեն այցելել: Դա կամ պայմանավորված է եղել եղանակային պայմաններով կամ էլ համանախագահները տարածաշրջան են այցելել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է Դավիթ Բաբայանը` հավելելով, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը չի փոխվել, սկզբունքները` նույնպես: