Ո՞ւր է Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրությունը

Ո՞ւր է Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրությունը

Մինչև այս պահը Գագիկ Ծառուկյանի ելույթի տեսագրությունը չկա ոչ մի տեղ: Իսկ նա ելույթ ունեցե՞լ է: Այս հարցը, կարծում եմ, շատերին է հետաքրքրում, որովհետև Սերժ Սարգսյանի ելույթի մի հատկանշական հատված այն մասին է, որ Գագիկ Ծառուկյանը երբեմն կարդում է տեքստեր, որոնք ինքը չի գրել ու չի էլ փորձում հասկանալ, թե ինչ է գրված այնտեղ:



Եվ այսօր ճիշտ պահն էր հանրությանը հակառակն ապացուցելու և ցույց տալու, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չափազանցնում է, այլև խորապես սխալվում է ԲՀԿ առաջնորդի հարցում:



Չկա՞ Ծառուկյանի ելույթի տեսագրությունը: Ինչո՞ւ: Բա հիմա ինչպե՞ս չմտածես, որ հրապարակել են մի տեքստ, որի մեջ միայն «սիրելի ժողովուրդ» խոսքերն են Գագիկ Ծառուկյանինը:



Էդ.Ա.