Ինչու՞ է կրկին արյան մեջ Գյումրին…

Ինչու՞ է կրկին արյան մեջ Գյումրին…

Երբ որ մի տեղ շատ բացասական շատ լիցքեր են կուտակվում ու այն ինչ որ ձևով թույլ չի տրվում արտահայտման, միևնույն է, մի կետից ժայթքում է: Վերջին շրջանում Գյումրին բոլորիս աչքի առաջ է: Մի ողջ ընտանիք մորթվեց ու թույլ չտրվեց, որ մարդիկ անգամ դատեն՝ ինչի՞ համար, ինչու՞… Եվ չարագործություն կատարողը, որի արդար դատաստանի վրա գուցե թե գյումրեցիները փորձեին վերագտնել իրենց հոգու խաղաղությունը, դրան էլ հանձնեցին աչքից հեռու:
Գյումրիի կեսգիշերային սպանդը վկայում է, որ ժայթքում չի կարող ինչ որ տեղից, ինչ որ ձևով չլինել: Ու մինչ հանրությունը «զբաղեցված է գողական ռազբորկաների թեմաներով», Գյումրին արյան մեջ է կրկին: «Պեգաս» խանութի մոտակայքում տեղի ունեցած «ընդհարումից» վեց քաղաքացի հայտնվել են վերակենդանացման բաժնում, որից երեքի վիճակը խիստ ծանր է, նրանց տեղափոխում են Երևան:



Ահա թե ինչ է նշանակում, երբ մի հանցագործություն անպատիժ է մնում կամ հանցագործներին «դատում են տեսակավորված»: Երբ մարդիկ արդարադատություն որոնելու փոխարեն դիմում են զենքի ուժով հարց լուծելու մեթոդին: 



Հ. Բ.