Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:



Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի երկրորդ և երրորդ գումարումների պատգամավոր Ալեքսան Կարապետյանի մահվան կապակցությամբ:



Իր ողջ կյանքի ընթացքում Ալեքսան Կարապետյանը պետական շինարարության ու երկրի հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցն էր` մարդկային և մասնագիտական բարձր որակների շնորհիվ վաստակելով արժանապատիվ հեղինակություն և հարգանք:



ՀՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում և վշտակցում եմ Ալեքսան Կարապետյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գործընկերներին և կուսակիցներին»: