Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: