Եվրոպական մոդելով

Եվրոպական մոդելով

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս օրերին հարազատ Վանաձորում հանդիպումներ է ունենում մարդկանց հետ՝ ապագայում ստեղծվելիք իր նախաձեռնության շրջանակներում: Վերջին շաբաթներին պատգամավորը նոր քաղաքական մշակույթի, ՀՀ եվրոպական մոդելի ապագային միտված հասարակական-քաղաքական նախաձեռնություն ստեղծելուն ուղղված կոնսուլտացիաներ է անցկացնում, բանակցում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը դեմ գործիչների հետ՝ մեկ ընդհանուր կառույցի մեջ միավորվելու առաջարկով: Մարուքյանն ասում է, որ մտադիր է միավորել նոր արժեքներ կրող մարդկանց, որոնք Հայաստանի ապագան տեսնում են կոնկրետ, հստակ եվրոպական մոդելի մեջ եւ դեմ են իրար հայհոյելու, իրար վրա ցեխ շպրտելու քաղաքական մշակույթին: Սկզբում այն, ամենայն հավանականությամբ, որպես նախաձեռնություն կձեւավորվի, բայց Մարուքյանը չի բացառում, որ հետագայում կդառնա կուսակցություն: Անկախ պատգամավորը երեկ մեզ տեղեկացրեց, որ ակտիվանալու են ապրիլի 24-ից հետո. «Սկսելու ենք հրապարակային արդեն նախաձեռնության կառուցումն ու զարգացումը»: