Հրամանագիր` ՀՀ-ում հատուկ կացություն ստանալու դիմումի քննարկման կարգի և ժամկետների մասին

Հրամանագիր` ՀՀ-ում հատուկ կացություն ստանալու դիմումի քննարկման կարգի և ժամկետների մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը, ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու և ՀՀ նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի ՆՀ-351 հրամանագրի ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:



«Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը՝ որոշում եմ



1. Հաստատել՝



1) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման կարգը և ժամկետները՝ համաձայն 1-ին հավելվածի.



2) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ համաձայն 2-րդ հավելվածի:



2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվական հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագիրը:



3. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին:



4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»,-ասված է հրամանագրում: