ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների Նախարարների խորհրդի նիստին

Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան։ Դուշանբեում նախարար Նալբանդյանը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:



Ապրիլի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բիշքեկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ Նախարարների խորհրդի նիտին։



Ապրիլի 4-ին Ղրղզստան պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ղրղզստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: