Մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը

Մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը

Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ կանխատեսումներ անելը դժվար է, ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, եւ ճշմարտությունը հասու է մի քանի մարդու: Ամեն դեպքում, ասում են, սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, եւ դա կլինի մինչեւ ապրիլի վերջը: Մարզպետի պաշտոնին հավանական հրաժեշտ տվողներից են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզպետները: Թեեւ Արագածոտնի մարզպետի համար շրջանառվում է ԲՀԿ-ից դուրս եկած, Աշտարակի Ձորափ գյուղում ծնված Արագած Ախոյանի անունը, սակայն երեկ նա կտրուկ հերքեց լուրը: