Մահացել է Մայա Պլիսեցկայան

Մահացել է Մայա Պլիսեցկայան

Գերմանիայում 90 տարեկանում մահացել է բալետի պարուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մայա Պլիսեցկայան: Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինին:



«Ինձ զանգահարել է Պլիսեցկայայի ամուսինը: Նա մահացել է սրտի նոպայից: Բժիշկները պայքարել են, սակայն ոչինչ չեն կարողացել անել»,- ասել է Ուրինը: