Արգենտինական Սան Մարտին թատրոնի նվագախումբն իր համերգը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Արգենտինական Սան Մարտին թատրոնի նվագախումբն իր համերգը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Բուենոս Այրեսի Սան Մարտին թատրոնի նվագախումբը օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ կներկայացնի, որի ընթացքում հայկական ստեղծագործություններ կկատարվեն:

Ինչպես տեղեկացնում է թատրոնի կայքը` նվագախումբը ղեկավարելու է հրավիրված երիտասարդ դիրիժոր Նիկոլաս Ագուլյոն, ով ներկայում բնակվում է Ֆրանսիայում, մինչդեռ նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր և դիրիժոր Ջեֆ Մանուկյանը կստանձնի մենակատար դաշնակահարի դերը: Համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար» ստեղծագործությունը, իսկ Ագուլյոն կղեկավարի Մանուկյանի հեղինակած «Հայաստանյան երգեր» ստեղծագործությունը` մշակված նվագախմբի կատարման համար:




Համերգային ծրագրում ներառված են նաև ֆրանսիական երաժշտական ստեղծագործություններ, ինչպիսիք են Մորիս Ռավելի «Բոլերոն» և Կլոդ Դեբյուսիի «Իբերիան»