Բելառուսի ԶՈՒ ՌԷՊ վարչության պետն այցելում է Հայաստան

Բելառուսի ԶՈՒ ՌԷՊ վարչության պետն այցելում է Հայաստան

Օգոստոսի 17-20 Բելառուսի զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) վարչության պետ, գնդապետ Ի.Դանիլչիկի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:



Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ պատվիրակությունը կմասնակցի երկկողմ բանակցություններին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ՌԷՊ բաժնում: