Մարզպետարանների կայքէջերին տիրություն անող չկա

Մարզպետարանների կայքէջերին տիրություն անող չկա

Արդեն տեւական ժամանակ է, ինչ փորձում ենք կառավարության պաշտոնական կայքի միջոցով մտնել մարզպետարանների կայքէջեր, սակայն չի ստացվում՝ այդ էջերը չեն բացվում:



Google որոնողական համակարգի միջոցով հնարավոր եղավ գտնել մարզպետարանների կայքերը, բայց բոլորովին այլ հասցեներով, քան կառավարության կայքում է գրանցված: Օրինակ, Տավուշի մարզպետարանի գործող կայքը tavush.mtaes.am-ն է, իսկ կառավարության կայքում պահպանված է tavush.gov.am տարբերակը: Այսպես՝ բոլոր մարզերի պարագայում:



Ակնհայտ է, որ gov.am կայքի պատասխանատուները հետեւում են միայն Հովիկ Աբրահամյանի մասին տեղեկատվության տարածմանը, մնացածն անհիշելի ժամանակներից չի թարմացվել։