Երբ խուլիգանություն կատարում է ոստիկանը…

Երբ խուլիգանություն կատարում է  ոստիկանը…

Իսկը ժամանակն է, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ոստիկանական համազգեստի միջից հանի այս մարդուն, որը չգիտի՝ ինչու՞ է մտել համազգեստի մեջ: Համազգեստի միջից հանի, որպեսզի տարեց մարդուն ապտակող ոստիկանի կերպարը մարդիկ չընդհանրացնեն ոստիկանի կերպարի հետ:



Երբ նայում ես տեսանյութը, անկեղծ վրդովվմունքով ես լցվում, երբ խուլիգանություն է անում ոչ թե շարքային քաղաքացին, այլ ոստիկանը:



Ֆեսբուքյան գրառումները վկայում են, որ մարդիկ փորձում են առանձին դեպքերի վրա ընդհանրացնել ոստիկանի կերպարը, իսկ դա պատիվ չի բերում ոստիկանությանը:



Ոստիկանապետը ոստիկանության ավագ լեյտենանտ Վարդգեսյանի ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցնելով չպետք է սահմանափակվի, այլ քրեական գործ պետք է հարուցվի քաղաքացուն, այն էլ ՝ ծեր մարդուն, հանրորեն նսեմացնելու, ստորացնելու և ֆիզիկական բռնության ենթարկելու համար:



 





 



Հասմիկ Բաբաջանյան