Հայտնի են ԼՂՀ-ում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են ԼՂՀ-ում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ՝ սեպտեմբերի 13-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմնի ընտությունների նախնական արդյունքները:



Hraparak.am-ը ԼՂՀ ԿԸՀ-ից տեղեկացավ, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարածքային ընտրական հանձնաժողովները ներկայացրել են ընտրական տեղամասերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունները:



Այսպես, Ստեփանակերտում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել է գործող քաղաքապետ Սուրեն Ալեքսանդրի Գրիգորյանը՝ ստանալով 10686 ձայն, իսկ Արցախի «Կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Արսենի Գրիգորյանը ստացել է 3303 ձայն: Այստեղ 37455 հոգուց Ստեփանակերտում ընտրություններին մասնակցել է 15434 հոգի:



ԼՂՀ Շուշիի շրջանում, նախնական արդյունքներով, հաղթող է ճանաչվել Նասիբյան Գագիկը՝ 76 ձայն, Արթուր Գրիգորյան էլ հավաքել է 38 ձայն: Շահումյանի շրջանում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է 16 թեկնածու: Նախնական տվյալներով՝ համայնքի ղեկավար է ընտրվել Շահեն Մաիլյանը, ով հավաքել է 197 ձայն: Ասկերանի շրջանում էլ համայնքի ղեկավար է ընտրվել Աղաջանյան Սամվելը՝ 674 ձայն:



Մանրամասները՝ այստեղ