Ռուսատյաց Ջոն Մակքեյնին հրավիրում են Լուգանսկ

Ռուսատյաց Ջոն Մակքեյնին հրավիրում են Լուգանսկ

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրել է ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնին փոխանցել ԼԺՀ այցելելու և ընտրությունների ընթացքին հետևելու հրավերը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն: 



«Գիտեք ինչ, եթե ԵԱՀԿ-ն չի ցանկանում այցելել, ես կխնդրեի ձեզ, որպես ազատ մամուլի ներկայացուցիչների, հրավերք փոխանցել ամենաարդար մարդուն, բոլոր ժողովրդավարներից ամենաժողովրդավարին, ով շրջում է ողջ աշխարհով մեկ և պատմում ժողովրդավարության կանոնների և պայմանների մասին», - հայտարարել է Պլոտնիցիկն, ընդգծելով, որ խոսքը վերաբերում է սենատոր Ջոն Մակքեյնի մասին: 



Դրանից բացի, հանրպետության ղեկավարը ամերիկացի քաղաքական գործչին անվանել է «մարդ, ով ազնվորեն ու արդարացիորեն պաշտպանում էր ԱՄՆ երկինքը Վիետնամի վրա, սակայն ժողովրդավարության մասին մտքերը նրա գլխում այնքան խորն էին, որ նա չնկատեց, թե ինչպես խփեցին իր ինքնաթիռը և նա նստեց վիետնամցիների փոսում, որտեղ էլ սովորեց ժողովրդավարության մասին բոլոր հիմունքները»: Այս ամենով հանդերձ, Պլոտնիցկին նշել է, թե քանի որ սենատորը ժամանում է Ուկրաինա, ապա պետք է այցելի ԼԺՀ: 



Hraparak.am-ի կողմից հավելենք, որ վերը շարադրվածից բարդ չէ հասկանալը, որ ինքնահռչակ տարածաշրջանի իբրև թե ընտրություններով ընտրված ղեկավարը բավական սուր սարկազմ դրսևորելու ունակություններ ունի, ինչպես նաև լավ է ուսումնասիրել ամերիկյան նորօրյա պատմությունը, եթե այդքան քաջատեղյալ է վիետնամական պատերազմի մանրամասներին: