Երջանիկ եմ, որ ցավի զգացում ունեք

Երջանիկ եմ, որ ցավի զգացում ունեք

Երբ Զարուհի Փոստանջյանն ԱԺ մեծամասնությունից պահանջեց, որ խորհրդարանական քննարկմանը ներկայանա անձամբ Սերժ Սարգսյանը եւ ոչ թե պառլամենտ ուղարկի իր «փաստաբաններին», էթիկայի հանձնաժողովի հետ առանց այդ էլ «գործեր» ունեցող Առաքել Մովսիսյանը` Շմայսը, հունից դուրս եկավ ու տեղից նետեց. «Չափերդ ճանաչի, Սերժ Սարգսյանի մարտական ընկերներն էլ են ըստեղ, իմացի»: Օրվա ավարտին ԱԺ աստիճանների վրա հաշտ-համերաշխ զրուցում էին Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, սակայն պարզվեց` թեման ամենեւին էլ ռոմանտիկ չէր, նույնն էր. Հրայր Թովմասյանը փաստաբան Զարուհուն փորձում էր բացատրել «օրենքի» տառը. «Նախագահն ԱԺ քննարկմանը կարող է ուղարկել իր ներկայացուցչին, եւ ես ահավոր ցավում եմ, որ Դուք դա չգիտեք»: «Ցավակցեք` ցավակցեք, ես ինձ երջանիկ եմ զգում, որ Ձեր մոտ գոնե մի բան ցավում է»,- ասաց տիկին Զարուհին ու հեռացավ: