Հռոմն ու Թեհրանը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել

Հռոմն ու Թեհրանը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել

Թեհրանում կայացել է Իտալիայի և Իրանի պաշտոնատար անձանց բանակցությունները, որոնց վերջնական արդյունքներով ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր: Ըստ այդ հուշագրի, երկու երկրների միջև համագործակցության շրջանակներում Իտալիան 2 միլիարդ դոլար կտրամադր Իրանում նախագծերի իրականացման և ապահովագրման համար: Այդ մասին հաղորդում է «interfax.ru»-ն:



Իտալիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է «Mediobanca» ներդրումային բանկի ներկայացուցիչը: Վարկային կազմակերպությունում կարծում են, որ հուշագիրը կօգնի լավացնել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Խոսքն արդյունաբերական, շինարարական ոլորտներում նախագծերի մասին է: Իրանական կողմի տեղեկություններով՝ մինչև պատժամիջոցների ռեժիմի սահմանում Իտալիայի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է տարեկան 7 միլիարդ դոլար, իսկ այնուհետև նվազել է մինչև 1,5 միլիարդ դոլարի: