ՀՅԴ-ն պատրաստ է բռնել հանրաքվեն կեղծողի ձեռքը, եթե նույնիսկ դա ՀՀԿ-ն լինի

ՀՅԴ-ն պատրաստ է բռնել հանրաքվեն կեղծողի ձեռքը, եթե նույնիսկ դա ՀՀԿ-ն լինի

Մենք բազմիցս ենք ասել, հիմա էլ կրկնում ենք, որ ամեն ինչ պիտի անենք՝ Սահմաանդրությունը կեղծիքներով անցկանելը թույլ չտալու համար։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Ի դեպ, նա ճեպազրույցին եկել էր Արծվիկ Մինայսանի հետ, և այդ հանգամանքը հատուկ ընդգծեց՝ նշելով, որ մամուլի տեղեկությունները սխալ էին, թե Մինասյանի հետ կապված իրենք խնդիրներ ունեն։



«Մենք ունենք մեր քարոզչական հիմնական ասելիքը, վստահ եմ, որ բոլորից լավ ունենք, այսօր իսկ աշխատում ենք, Հանրապետության մեր բոլոր կոմտեներում էլ հանդիպումներ ենք ունենալու, վաղը կսկսի քարոզարշավը, և ամբողջ հանրապետության ազգաբնակչության ըետ հանդիպումներ կունենանք, և համոզված ենք՝ մեր արգումենտները, փաստարկներն այնքան հիմնավոր են, որ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը, ի վերջո, կհանգի նրա, և կարիք չկա կեղծելու մի գործ․․․ գիտե՞ք ոնց է լինում, հանկարծ կհայտնվեն մարդիկ, որ կփորձեն ապացուցել իւենց նվիրավծությունը, որ ինքն իր տարածքում ամենաշատն է ձայն հավաքել․․․ մենք դրան դեմ ենք և այսօրվանից հայտարարում ենք, որ այս Սահմանադրությունը հնարավոր է անցկացնել առանց խախտումների։ Իհարկե, իդելական բաներ աշխահորւմ չեն լինում, բայց սա պիտի իսկապես դառնա ժողվորդի կողմից ընդունվող Սահմանադրություն»։



Արծվիկ ՄԻնասյանն էլ հավելեց, որ բոլոր նրանք, ովքեր որ կփորձեն կեղծել հանքաքվեն, ուրեմն նրանց պետք է համարել «ՈՉ»-ի ճամբարից։ Քանզի նրանք ովքեր դեմ են բարեփոխումներին, ուրեմն «ՈՉ»-ի ճամբարից են։



Ավելի ուշ Hraparak.am-ը հետաքրքրվեց Աղվան Վարդանյանից՝ ՀՀԿ-ի հետ զրուցե՞լ են արդրոք այդ թեմայով, նրանք երաշխիքներ տվե՞լ են, վստահեցրե՞լ են, որ չեն կեղծի, նախկին փորձը չի կրկնվի, պարոն Վարդանյանն ասաց․ «Մենք իրարից երաշխքներ չենք ուզում, մենք մեր մոտեցումները շարադրել ենք, որ պետք է ամեն ինչ այնպես անել, որ հանրաքվեն անցնի առավելագույնս ազատ, արդար և թափանցիկ»։



-Վստա՞հ եք դրանում, ՀՀԿ-ի հարցում վստահություն ունե՞ք։



-Ես վստահություն ունեմ իմ հանդեպ միայն, իմ կուսակցության հանդեպ։



-Պարզապես նախկին փորձերը վստահություն չեն ներշնչում։



-Նախկին շատ փորձեր, այո, վստահություն չեն ներշչնոչւմ, բայց, կյանք է, փոխվում է, մարդիկ էլ են փոխվում, աշխարհում ոչ մի բան հավերժ չի, կարծում եմ՝ այս Սահմանադրությունը հնարավոր է անցկացնել շատ նորմալ։



-Որքան էլ որ դուք (ՀՅԴ) կողմ եք Սահմանադրության անցկացմանը, եթե նկատվեն կեղծիքներ ՀՀԿ-ի կամ այլ ուժերի կողմից, կբռնե՞ք կեղծարարի ձեռքը։



-Իհարկե կբռնենք, ցանկացած ընտրության ժամանակ ընտրատեղամասերում մեր հանձնաժողովի անդամները եղել են ամենավստահելին, ամենակայունը, ամենաամուրը։ Հետևաբար մենք հետևելու ենք Սահմանադրական փոփոխությունների կայուն անցկացմանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ