Կաստրոն ԱՄՆ-ին հիշեցրել է իր պարտավորությունների մասին

Կաստրոն ԱՄՆ-ին հիշեցրել է իր պարտավորությունների մասին

Կուբայի Պետխորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն ՄԱԿ ԳԱ նիստին հայտարարել է, որ Հավանայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների նորմալացումը հնարավոր է միայն Կուբայի հետ առևտրային էմբարգոյի քաղաքականությունից հրաժարվելու դեպքում: Այս մասին հաղորդում է «bbc.com»-ը:



Ըստ Կաստրոյի, Կուբան և ԱՄՆ-ն սկսել են «նորմալացման երկար գործընթաց», որի ավարտի համար պահանջվում է էմբարգոյի քաղաքականությունից հրաժարում, Գուանտանամոյի բազայի վերադարձ, Կուբային հեռարձակվող հակակոմունստական քարոզչության հաղորդումների դադարեցում, ինչպես նաև ԱՄՆ կողմից կուբացի ժողովրդին հասցված վնասի լիակատար փոխհատուցում:
Հիշեցնենք,որ անցած տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ն ու Կուբան հայտարարել են ավելի քան 50 տարի տևած դադարից հետո հարաբերությունների նորմալացման կուրսի մասին, իսկ ս.թ. հուլիսի 20-ին դեսպանատներ բացվեցին Հավանայում և Վաշինգտոնում։



Ծրագրվում է, որ Կուբայի և ԱՄՆ ղեկավարները կհանդիպեն այսօր՝ սեպտեմբերի 29-ին: