Նյու Յորքում հիվանդացած Պորոշենկոն ամերիկյան հանրությանը ներկայացրել է իր եվրոպամետ ծրագրերը

Նյու Յորքում հիվանդացած Պորոշենկոն ամերիկյան հանրությանը ներկայացրել է իր եվրոպամետ ծրագրերը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղեկացրել է, որ Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստին, հասցրել է կարգին հիվանդանալ: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Ելույթ ունենալով Կոլումբիայի համալսարանի ուսանողների առջև, նա տեղեկացրել է, որ չորս օրվա ընթացքում լուրջ մրսել է, և իր ջերմությունը հասել է 38,5 աստիճանի: Սակայն դրա հետ մեկտեղ նա հիշեցրել է, որ չէր կարող հրաժարվել ամերիկյան ուսանողների առջև ելույթից: «Ապագա համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումն ինչ համար չափազանց կարևոր է», - նշել է նա:
Ելույթ ունենալով Կոլումբիական համալսարանում Պորոշենկոն հերթական անգամ հայտարարել է, որ ԵՄ- ը չի կարող գոյատևել առանց Ուկրաինայի և որ վերջինս անպայման պետք է դառնա ԵՄ անդամ,անգամ եթե դաչեն ցանկանում իրենք՝ եվրոպացիները: Դրանից բացի, նա ուսանողներին պատմել է, որ երազում է նախագահի պաշտոնից հեռանալուց հետո դառնալ Եվրախորհրդարանի պատգամավոր, ինչպես նաև հույս է հայտնել, որ Կիևին շոտւով կհաջողվի վերադարձնել Ղրիմն ու Դոնբասը: