Հոկտեմբերի 12-ին Բրյուսելում քննարկման առանցքային թեման Սիրիան է լինելու

Հոկտեմբերի 12-ին Բրյուսելում քննարկման առանցքային թեման Սիրիան է լինելու

Հոկտեմբերի 1-ին ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը հայտարարել է, որ հոկտեմբերի 12-ին կայանալիք՝ ԵՄ արտգործնախարարների պլանային հանդիպման գլխավոր թեման կլինի Սիրիայում հակամարտության հաղթահարման ուղին:
Այս մասին հաղորդում է TASS-ը:



Ռեյի խոսքերով՝ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել քաղաքական մեթոդներով սիրիական հակամարտության կարգավորմանը։
«Ռազմական մեթոդներից բացի այսօր ծայրահեղ կարևոր է սկսել ՄԱԿ-ի հովանու ներքո իշխանության քաղաքական փոխանցման գործընթաց՝ այդ երկրում պատերազմի դադարեցման համար՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերի մասնակցությամբ»,- ասել է նա։