Նաշ ցար, սամի լուչշի ցար

Նաշ ցար, սամի լուչշի ցար

ՀՀԿ վերջին գործադիր մարմնի նիստն ընթացել է «պոզիտիվի» մեջ՝ այնքան, որ որեւէ անդրադարձ չի եղել երկու-երեք օրից քննարկման դրվելիք սահմանադրական բարեփոխումներին: Սերժ Սարգսյանը բավականին «պնդացած»` երկար-բարակ պատմել է ԱՄՆ իր այցի նրբերանգների, հանդիպումների, ելույթների «հաջողված» լինելու մասին, ՀՀԿ ծերերը գլուխները հաճույքից տմբտմբացրել, գմգմացել են, Սերժ Սարգսյանին ասել են` «նաշ ցար, սամի լուչշի ցար», իմա` սահմանամերձ Բերդավանի ժողովուրդը «մի ուրիշ ձեւ» բարեւներ է հղում նախագահին` ՄԱԿ-ի ելույթի համար, որ ասել էր, թե «համարժեք պատասխան տինք տալ»: Սերժ Սարգսյանն էլ յուր ծերերին տեղեկացրել է, որ թե Իտալիայի վարչապետի, թե Օբամայի հետ հանդիպումները եղել են առանցքային ու կարեւոր, ընդ որում, Օբամայի հետ հանդիպել է երկու անգամ` մեկը ընթրիքի ժամանակ, մեկը` առանձին. «Ճիշտ է, հանդիպումները կարճ, սակայն կարեւոր էին»: Չհարցրի՞ք, թե ինչ են խոսել, հետաքրքրվեցինք մեր աղբյուրից: «Չասաց. որ չի ասում, մենք ավելորդ հարցեր չենք տալիս, ուրեմն որոշել է, որ էդքանն իմանանք»: