Իսլամիստներն իրենց վրա են վերցրել Եմենի ահաբեկչության պատասխանատվությունը

Իսլամիստներն իրենց վրա են վերցրել Եմենի ահաբեկչության պատասխանատվությունը

«Իսլամական պետությունն» իր վրա է վերցրել Եմենի մայրաքաղաքում Ադենում կառավարական նստավայրերի, ինչպես նաև հակահոուսիթական կոալիցիայից զինվորականների վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն` հղում անելով «Reuters» գործակալությունը:



Ահաբեկչական խմբավորման կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դա եղել է «Աստծո կողմից օրհնված օպերացիա»: Հաղորդագրությունում նշվում է նաև, որ գրոհի զոհ են դարձել սաուդյան, եմենյան և էմիրությունների զինվորականներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադենում երկրի վարչապետի նստավայրի վրա գրոհի արդյունքում 12 մարդ էր զոհվել: