Էրդողանի՝ Բրյուսել կատարած պաշտոնական այցը ուղեկցվել է տհաճ միջադեպերով

Էրդողանի՝ Բրյուսել կատարած պաշտոնական այցը ուղեկցվել է տհաճ միջադեպերով

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանի՝ Բրյուսել կատարած պաշտոնական այցի ժամանակ Բելգիայի և Թուքրքիայի հատուկ ծառայությունների գործակալների միջև մի քանի անգամ բախումներ են տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն՝ հղում անելով տեղի RTBF հեռուստահեռարձակման ընկերությանը:
Ամենալուրջ կոնֆլիկտը տեղի է ունեցել միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտի շենքի մոտ: Վիճաբանության պատճառը եղել է այն շինություններից մեկի անվտանգության ստուգումը, որտեղ պետք է Էրդողանը հանդես գար իր ելույթով:
Էրդողանի հատուկ ծառայությունները նախընտրելեն իրենք ստուգել շինությունը,չնայած այն բանին, որ դա եղել է ընդունող երկրի պարտավորությունների շրջանակում: Արդյունքում Էրդողանի պահապաններից մեկը բելգիացուն հարվածել է արմունկով,ինչից հետո ծեծկռտուկ է ծագել:
Էրդողանը Բրյուսելում է գտնվել հոկտեմբերի 4 – 6-ը: Իր պաշտոնական այցի ընթացքում նա քննարկել է փախստականների հանդեպ վարվող միգրացիոն քաղաքականությունն ու Սիրիայում իրավիճակն այն բանից հետո, երբ սկսվել ՝ ռուսաստանյան օպերացիան «Իսլամական պետության» գրոհայինների դեմ: