Լյուքսեմբուրգի վաչապետը Պուտինի հետ քննարկել է ահաբեկչության և Ուկրաինայի թեմաները

Լյուքսեմբուրգի վաչապետը Պուտինի հետ քննարկել է ահաբեկչության և Ուկրաինայի թեմաները

Լյուքսեմբուրգի վաչապետ Քսավիե Բեթթելը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կարևորել է ահաբեկչության դեմ պայքարը: Ըստ Բեթթելի, «այդ պայքարն այն կարևորագույն նպատակներից է, որ միավորում է Լյուքսեմբուրգի և Ռուսաստանի պես երկրներին»: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Այսօր աշխարհը գտնվում է հակամարտությունների ճգնաժամային իրավիճակու: մենք այժմ ճգնաժամ ունենք, որը վերաբերում է բոլորիս, մենք ընդհանուր թշնամի ունենք, մենք ընդհանուր նպատակ ունենք` դա ահաբեկչության դեմ պայքարն է», - ասել է նա:
Բեթթելը նաև անդրադարձել է Ուկրաինայում հակամարտության թեմային, նշելով, որ ուշադրությամբ հետևել է իրադրության զարգացումներին և գտնում է, որ «կան որոշակի հույսեր»: