Մեդվեդևին սպասելիս

Մեդվեդևին սպասելիս

Մեր տեղեկություններով, մինչեւ տարեվերջ Հայաստան կժամանի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: Հիշեցնենք, որ ԵՏՄ վարչապետների վերջին նիստում Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա Երեւանում:



Սակայն կառավարությունից կոնկրետ օր չասացին: Աբրահամյանը հույս ունի, որ այդ այցի ժամանակ կկարողանա համոզել Մեդվեդեւին` ռազմավարական ապրանքները, մասնավորապես վճարումները գազի դիմաց լինեն ռուբլով: Հիշեցնենք. Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ ԵՏՄ վարչապետներով պայմանավորվել են 4-րդ եռամսյակում քննարկել այդ հարցը: Սակայն դեռ մեկ տարի առաջ էր ասվում, որ Մեդվեդեւը Հայաստան կգա՝ չեկավ: Վարչապետի կարգավիճակում Մեդվեդեւը դեռ Հայաստան չի ժամանել: Եվ ընդհանրապես, վերջին տարիներին շատ քիչ թվով վարչապետներ են ժամանում Հայաստան: