Պարգեւատրվեցին անձնական ներդրման եւ հայապահպան գործունեության համար:

Պարգեւատրվեցին անձնական ներդրման եւ հայապահպան գործունեության համար:

Հայ ազգը տարիներ շարունակ պայքարել է այն ամենի համար, ինչ այսօր ունի, եւ մենք՝ Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներս, պարտավոր ենք գնահատել մարդկանց, ովքեր հետեւողական են եւ նպաստում են հայապահպանման գործունեությանը:



«1.500.000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպությունը, պահպանելով իր գնահատողական ավանդույթները, գնահատեց եւ պարգեւատրեց մարդկանց, ովքեր նպաստել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին, ինչպես նաեւ նպաստել միջազգային ճանաչման գործընթացին եւ պատմական արդարության վերականգնմանը: Այս կապակցությամբ «1.500.000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ կազմակերպության համահայկական խորհրդի որոշմամբ Հայոց ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական «Ավետիս Ահարոնյան» 1-ին աստիճանի ոսկե մեդալով եւ, որպես պատվավոր անդամ, պատվոգրերով պարգեւատրվեցին`



Գագիկ Կարապետյանը
Վահան Ավագյանը
Նահապետ Գեւորգյանը
Արամ Սիմոնյանը
Վարդան Ղուկասյանը
Մկրտիչ Մկրտչյանը:



Ինչպես նաեւ հետմահու` հայոց մեծանուն սպարապետ Վազգեն Սարգսյանը։
Պարգեւները հանձնեց «1 500 000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպության, աշխարհի կենտրոնական գրասենյակի նախագահ Արման Ավետիսյանը։



Գործը, որը կատարվում է ի նպաստ հայրենիքի, արժանի է մեծ գնահատանքի։ Սիրենք հայրենիքը, կատարենք հայրենանվեր գործեր՝ լավ օրինակ լինելով մեր ապագա սերունդներին:



R