Գրիգորիչի համար բավականին «ծանր» օր էր

Գրիգորիչի համար բավականին «ծանր» օր էր

Երեկ Գալուստ Գրիգորիչի համար բավականին «ծանր» օր էր: Գրադարանավարի օրվա առիթով «ուղերձ» հղելուց հետո նա իր շքախմբով անձամբ իջավ ԱԺ գրադարան՝ ճաշակով-թանկարժեք ծաղկեփնջերով՝ առանց լրատվամիջոցների, առանց ԱԺ լրատվականի «կամեռաների», «Հրապարակին» էլ միջանցքում տեսնելով ահագին նեղսրտեց, մտավ գրադարան, ուր հավուր պատշաճի, «ջերմ-անսքող», երկար-բարակ ճառ արտասանեց՝ ԱԺ գրադարանի աշխատակիցներին, որոնք առաջին անգամ էին նման ուշադրության արժանանում ու հուզված էին անչափ:



«Բանի»՝ գրի նկատմամբ իր պարտքը ավարտած՝ Գրիգորիչը այնուհետեւ միջանցքով անցավ՝ «ոչ միայն հացիվին»: Նույն շքախմբով փութաց դեպ ՀՅԴ ֆրակցիա՝ շնորհավորելու ֆրակցիայի ղեկավար Աղվան Վարդանյանին՝ ծննդյան օրվա առիթով: Փակ դռների հետեւում կես ժամ մնացած Գրիգորիչն այնուհետեւ ծիրան-ծիրան ՀՅԴ-իստների ուղեկցությամբ բարձրացավ իր աշխատասենյակ, իսկ ՀՅԴ-ականները գնացին ու այլեւս չվերադարձան: Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ բոլոր աթոռները դատարկ էին՝ «ծիրանն», ըստ ամենայնի, շարունակվում է: