Արթուրի նախագահ դառնալու ու տղայի Range Rover- ի ստուգման միջև ի՞նչ կապ կա…

Արթուրի նախագահ դառնալու ու տղայի Range Rover- ի ստուգման  միջև  ի՞նչ կապ կա…

Որ Արթուր Բաղդասարյանի կամ էլ որևէ այլ պաշտոնյայի տղայի մեքենայում կարող է ամեն ինչ հայտնաբերվել, գաղտնիք չէ: Պարզապես ետևից ընկնող է պետք, որ ստուգի:



Շամշյանի ասածի մեջ նորություն չկա, որ.



«ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Արթուր Բաղդասարյանի որդին՝ Range Rover մակնիշի ավտոմեքենայով:Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են մի քանի համարանիշներ»:



Մեքենան տեղափոխվել է «Գայի պլաշադկա»:



Մի տեղ էլ կարդում եմ.



«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, և ըստ ամենայնի նրանք հանգել են համաձայնության»։ Պարզվում է, մեկը վարչապետ է ուզում դառնալ, մյուսը՝ նախագահ:



ՀԳ Հիմա դրանք իրար հետ կապե՞մ, թե՞ չկապեմ… Արթուրի նախագահ դառնալու ու տղայի Range Rover- ի ստուգման միջև ի՞նչ կապ կա…



Հասմիկ Բաբաջանյան