Ազդեցիկ պաշտոնյաներ են լծակներ ունեն, դրա համար էլ մեզ բնակարան չեն տալիս

Ազդեցիկ պաշտոնյաներ են  լծակներ ունեն, դրա համար էլ մեզ բնակարան չեն տալիս

Գևորգ Չաուշի 14/3, Նորաշեն 37 և Բաբաջանյան 25/1 շենքերի բնակիչները այս պահին Կառավարության շենքի մոտ են։ 50-ից ավել քաղաքացիներ պահանջում են, որ իրենց բնակարաններ տան։ Բնակիչները պայմանագրեր են կնքել «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի հետ` նորակառույց շենքում բնակարաններ ձեռք բերելու համար: Սակայն կոոպերատիվի նախագահ Արմեն Թադևոսյանը և նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանը հասցեներում կառուցվող շենքերի բնակարանները մի քանի անգամ վաճառել են տարբեր մարդկանց, իսկ բնակարանների գնորդների հետ կնքել նախնական պայմանագրեր, գանձել խոշոր չափի գումարներ, ապա, շենքի շինարարությունը շարունակելու նպատակով, բնակարանները հետագայում վաճառել կամ գրավադրել այլ անձանց: Նրանք այս խնդրով մտել են դատարան, սակայն բնակիչների խոսքով՝ դատարանը իրենց բնակարանները խլած վաշխառուներին պատժելու փոխարեն նրանց նույնպես ճանաչում է որպես գնորդ:



Նրանք համոզված են՝ այս ամենը տեղի է ունենում, որովհետև տոկոսով գումար տրամադրած անձինք ազդեցիկ պաշտոնյաներ են և լծակներ ունեն:Գևորգ Չաուշի 14/3 շենքում չնչին գումարներով ուրիշներին պատկանող 14 բնակարաններ է ձեռք բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը: Վերջինս դատական նիստերի ժամանակ ասել է, որ բնակարանները կվերադարձնի միայն այն ժամանակ, երբ իրեն փոխհատուցեն։



«Արդեն բոլորը՝ դատավորը, դատախազը, բոլորը անգիր գիտեն, որ Գագիկ Առաքելյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռազմիկ Ավագյանը․․․ մի ամբողջ կազմ վաշխառուներ մեր բնակարանները վերցրել են գրավի տակ, և էս 5 տարի դատավարություն ա գնում, փոխանակ դատավարության շնորհիվ մենք էսօր բնակարանները հետ բերեինք, ընդհակառակը, մենք էսօր կորցնում ենք բնակարանները», -ասաց բնակիչներից Արմեն Հարությունյանը։  



Նրանք այս խնդրով մտել են դատարան. «Արդեն բոլորը՝ դատավորը, դատախազը, բոլորը անգիր գիտեն, որ Գագիկ Առաքելյանը, Հերմինե Նաղդալյանը, Ռազմիկ Ավագյանը․․․ մի ամբողջ կազմ վաշխառուներ մեր բնակարանները վերցրել են գրավի տակ, և էս 5 տարի դատավարություն ա գնում, փոխանակ դատավարության շնորհիվ մենք էսօր բնակարանները հետ բերեինք, ընդհակառակը, մենք էսօր կորցնում ենք բնակարանները», - ասաց Հարությունյանը։



Բողոքի ակցիայի մասնակիցները պատմում էին, որ տարիների պայքարի ընթացքում վաշխառուները մի քանի բնակարաններ, այդուհանդերձ, վերադարձրել են, սակայն` հավելյալ գումարի դիմաց։



«Մենք հասարակ քաղաքացիներ ենք, հույս ունեինք, որ էժան գներով ձեռք կբերենք բնակարաններ, 40 քմ-անոց «մերկ»՝ չնորոգված բնակարանի համար վճարել եմ 22 հազար դոլար, իսկ հիմա զրկվել եմ բնակարանից էլ, 22 հազար դոլարից էլ։ Էսօրվա դրությամբ ինքն ասում ա՝ եկեք 600-ով ես վաճառում եմ։ 550 դոլար արդեն տվել ենք, նշանակում է 1100 դոլար պիտի նորից տանք գնանք Արտաշես Մելիքյանից բնակարան առնենք», - ասաց խաբված բնակիչներից մեկը։



 



։