Ինչու՞ են ժպտում կառավարության անդամները…

Ինչու՞ են ժպտում կառավարության անդամները…

Մինչ Կարեն Ճշմարիտյանը գործադիրում ՀՀ ներդրումային քաղաքականությունն է ներկայացնում, կառավարության անդամներից ոմանք ժպտում են: Հովիկ Աբրահամյանն էլ այնպես նուրբ է դիտողություն անում, որ հանկարծ այդ ժպիտը չփոխվի փռթկոցի կամ քրքիջի.



«Ինչի՞ այդպես ոգևորվեցիք, լավ բան ա ասում դրա համար, թե՞ հավատ չի ներշնչում դրա համար: Պետք է հիմնավորենք պարոն Ճշմարիտյանի ասածները, իսկ եթե ոմանց դա դուր չի գալիս, դա ձեր ներքին և արտաքին պրոբլեմն է»:



Ու մինչ Ճշմարիտյանը գործադիրի նիստում ասում է, թե ներդրումային հայեցակարգի ընդունումն ու միջոցառումների ծրագրի իրականացումը կհանգեցնեն Հայաստանում ներդրումների ծավալների մեծացմանը, ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը… կառավարության որոշ անդամներ ուղղակի ժպտում են: 



Իսկ թե ինչ կա այդ ժպիտի տակ, վարչապետը լավ էլ կռահել է:



Հավատ չի ներշնչում:



Բայց դա կարևոր չի: Ինչպես վարչապետն է ասում, դա նրանց ներքին և արտաքին պրոբլեմն է:
Հասմիկ Բաբաջանյան