Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը բաժին է հասել բելառուս Սվետլանա Ալեքսիևիչին

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը բաժին է հասել բելառուս Սվետլանա Ալեքսիևիչին

Շվեդիայի թագավորական ակադեմիան հայտարարեց 2015 թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը: Այդ մասին հաղորդում է «lifenews.ru»-ն:
Այս տարի նման պատվի արժանացավ բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը:
8 մլն շվեդական կրոնի (953 հազար ԱՄՆ դոլար) չափով դրամական պարգևը նա վաստակել է իր «պոլիֆոնիկ ստեղծագործությունների համար, որոնք մեր ժամանակի տառապանքի և խիզախության հուշարձանն են»:
Ալեքսիևիչն արդեն արժանացել է Ռեմարկի մրցանակին 2001 թ.:



Այս տարի հիմնական հավակնորդների թվում էին ճապոնացի Խարուկի Մուրակամին, քենիացի դրամատուրգ Նգուգի Վա Տխիոնգոն,ամերիկացիներ Ջոյս ՔերոլՕութսը և Ֆիլիպ Ռոթը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին էր արժանացել ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն: