Վճարային տերմինալներով հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում բոլոր արգելանքներն ավտոմատ հանվում են. ԴԱՀԿ

Վճարային տերմինալներով հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում բոլոր արգելանքներն ավտոմատ հանվում են. ԴԱՀԿ

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակներ:

Գրասենյակները կոչված են արագ և կենտրոնացված ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացի-հարկադիր կատարող շփումը:

Արագ սպասարկման գրասենյակներում քաղաքացիներն առանց հերթի կարող են մոտենալ և համապատասխան խորհրդատվություն ստանալ նաև «մեկ պատուհան»-ից:

Հանրապետությունում գործող բոլոր վճարահաշվարկային համակարգերով և վճարային տերմինալներով (բացառությամբ՝ Telcell-ի) հնարավոր է կատարել վճարում, որի արդյունքում վճարված վարույթով բոլոր արգելանքները ավտոմատ հանվում են և կարճվում:

Իսկ տերմինալից տրամադրվող կտրոնի վրա առկա է տեղեկատվություն՝ կատարողական վարույթը կարճելու վերաբերյալ:

Հարկադիր կատարման ծառայությունը առաջիկայում ավարտին կհասցնի նոր գործիքների ներդրման գործընթացը, որոնք ուղղված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը և հնարավոր թերությունների վերացմանը: