Պարգեւներ՝ հայապահպան գործունեություն կատարելու համար

Պարգեւներ՝ հայապահպան գործունեություն կատարելու համար

Հետեւողական ու գնահատողական լինել՝ ասել է թե պահել մարդկային հոգին ու հայապահպանությունը: «1.500 000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպությունը, բարձր գնահատելով անձնվիրաբար կատարած իրենց աշխատանքները, խորհրդի որոշմամբ 100 բացառիկ մեդալակիրների շարքերը համալրեց մարդկանցով, ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել Հայոց ցեղասպանության միջոցառումների կատարման եւ հայապահպանության գործում: «1.500 000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպությունը խորհրդի որոշմամբ Հայոց ցեղասպանության 95-100-ամյա հոբելյանական «Ավետիս Ահարոնյան» 2-րդ աստիճանի արծաթե մեդալով եւ պատվավոր անդամ պատվոգրերով պարգեւատրեց`



Հրաչյա Հակոբյանին
Աշոտ Ավետիսյանին
Գագիկ Խաչատրյանին
Միշա Դանիելյանին
Աշոտ Գրիգորյանին։



Պարգեւները հանձնեց «1․500 000+1» Հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ համահայկական կազմակերպության, աշխարհի կենտրոնական գրասենյակի նախագահ Արման Ավետիսյանը... Լավ գործն արժանի է գովեստի, լավից պետք է օրինակ վերցնել, եւ լավ գործը միշտ պետք է գնահատել։



R